Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Յուրաքանչյուր մարդու գեներում կան 400 մուտացիաներ

Յուրաքանչյուր մարդու գեներում կան 400 մուտացիաներ

American Journal of Human Genetics-ի առցանց տարբերակի համաձայն՝ յուրաքանչյուր մարդ իր մեջ կրում է գրեթե 400 գենետիկական մուտացիաներ։ Այս մասին հաղորդում է Süddeutsche Zeitung-ը: Ծայրահեղ դեպքում նրանցից երկուսը կապ ունեն հիվանդությունների ախտանշանների հետ: 

 

Պարբերականի տվյալներով՝ գիտնականներն ուսումնասիրել են 179 առողջ մարդու գենետիկական կոդերը և համեմատել են բոլոր հրապարակված մուտացիաների տեսակների հետ, որոնք հիվանդություններ են առաջացնում: 

 

«Հիմա մենք գիտենք, որ առողջ մարդկանց մոտ կան բազմաթիվ վնասված կամ ամբողջովին ապակտիվացված սպիտակուցային շղթաներ, սակայն դա ակնհայտ ազդեցություն չի գործում նրանց առողջության վրա»,- գրում է հետազոտության հեղինակներից մեկը: 

 

Պարբերականը մատնանշում է, որ գենետիկ անոմալիաների մեծ մասը բերում է հիվանդությունների, քանի որ յուրաքանչյուր գեն կրկնօրինակվում է: 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ